211652_close_icon
views-count1256 դիտում article-date 12:49 05-07-2022

ՀԷԿ-աշինության ոլորտում գործող տնտեսվարողը պետությանը չի վճարել 116 մլն դրամի հարկ. գործն ուղարկվել է դատարան

Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում «ՀԷԿ»-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս:

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26.000.000 դրամ գումար:

20.06.2022թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նմանատիպ նյութեր