211652_close_icon
views-count3238 դիտում article-date 22:14 03-07-2022

Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ. Ժաննա Անդրեասյան

Հատկապես դասվարների համար եմ գրում․

Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հարգելի ուսուցիչներ, նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։

Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր