211652_close_icon
views-count121192 դիտում article-date 15:56 03-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները հղի կնոջը, ում ամուսինը հայտնել է, որ նա ծննդաբերում է, իրենց ավտոմեքենայով շտապ տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն. բժիշկներն էլ ամուսնուն հայտնել են, որ սպասի բարի լուրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում՝  Բագրատունյաց փողոցում, ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Պարեկները, իմանալով, որ կինը հղի է և անհրաժեշտ է առանց հապավելու նրան տեղափոխել հիվանդանոց, իրենց ծառայողական մեքենայով կնոջն ու ամուսնուն տեղափոխում են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով կնոջը, նրան շտապ տեղափոխում են ծնարան, ամուսնուն ու պարեկներին հայտնելով՝ սպասեք բարի լուրի, կինը պետք է ծննդաբերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա  կին է:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր