211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:01 30-06-2022

Էկվադորի արևմուտքում 1 տոննայից ավելի կոկաին են առգրավել

Էկվադորում՝  հարավամերիկյան երկրի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Գուայաքիլ քաղաքի նավահանգստի տարածքում ավելի քան 1 տոննա կոկաին են առգրավել։

Tass-ի փոխանցմամբ՝  հունիսի 29-ին այդ մասին հայտնել է հանրապետության ոստիկանությունը:

«Գուայաքիլի նավահանգիստներից մեկում բեռնարկղների զննությունից հետո առգրավվել է 1 վտոննայից ավելի կոկաին, որը թաքցված է եղել բրնձի պարկերում»,- նշված է Twitter-ում գերատեսչության Էջում։

Նշվում է նաև, որ բեռը պլանավորվել էր ուղարկել Նիդերլանդներ:

Այս պահին իրավապահները փնտրում են թմրամաքսանենգության ցանցի կազմակերպման մասնակիցներին: 

Նմանատիպ նյութեր