211652_close_icon
views-count623 դիտում article-date 18:04 29-06-2022

Եղիշե Մելիքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 97 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը

61 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:

27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիրի Գունկոն: 

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ նյութեր