211652_close_icon
views-count1313 դիտում article-date 18:34 29-06-2022

Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտը  ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  Լոզանի   նստավայրում  անցկացրել է գործկոմի հեռավար նիստ:  Հաշվետվությամբ հանդես են եկել  կազմակերպության   հանձնաժողովների , վարչակազմի,  ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների  պատասխանատուները և այլն:

ՄՕԿ –ը,  ելնելով  բռնցքամարտի համայնքի շահերից ,  մարզաձևի միջազգային ասոցիացիային (IBA) թույլ չի տվել  2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական  խաղերի որակավորման մրցումներ անցկացնել:

Նշվում է, որ այդ վճիռը  կայացվել է  սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: Բանն այն է , որ Ումար Կրեմլյովի ընտրությունը անօրինական է ճանաչվել:

Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի  ծրագրում  բռնցքամարտը  ընդգրկելու հարցը ՄՕԿ –ը  կքննարկի ավելի ուշ :

Հիշեցնենք, որ  ՄՕԿ-ը  կազմակերպել էր  նաև նախորդ ՝ Տոկիոյի  խաղերի որակավորման մրցումները:

Նմանատիպ նյութեր