Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Իրանի իշխանությունները BRICS խմբին անդամակցելու հայտ են ներկայացրել։
Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքով՝ այդ հարցի շուրջ անցկացվել են կոնսուլտացիաներ։
Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին հավելյալ առավելություններ կտա բոլոր կողմերին:
Նշենք, որ BRICS-ը միջպետական միավորում է, որի կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։