Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2020 թվականին
Ըստ РБК-Украина-ի՝ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2020 թվականին:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նախագահն պատրաստել է «Ռազմավարություն – 2020» բարեփոխումների ծրագիրը, որը պլանավորված է իրականացնել առաջիկա տարիներին: Պորոշենկոն հայտարարել է, որ դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել 60 բարեփոխում, հատուկ ծրագրեր, որպեսզի Ուկրաինան կարողանա 6 տարի անց ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու հայտ: