slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր․ «Ամերիկայի ձայն»

views-count1834 դիտում article-date 09:13 28-06-2022
Հինգշաբթի օրը, հունիսի 23-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ «Հնագիտության նոր ոսկե դար. Վերջին բացահայտումները Հայաստանում» (“A New Golden Age of Archeology: Recent Discoveries in Armenia”) գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ԱՄՆ պաշտոնաթող դեսպան Մայքլ Գֆոլլերը: Շնորհանդեսի ժամանակ դեսպանը մանրամասնորեն բացատրեց Հայաստանում իր կատարած 22 տարվա պեղումների մասին, ինչի արդյունքում նա պնդում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Պեղումների վերջին 22 տարիների ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է հարուստ յուրօրինակ մշակույթով, ուստի Հայաստանը պետք է դիտարկել այնպես, ինչպես հասարակությունը ընդունում է Հունաստանը, Իտալիան և Եգիպտոսը որպես երկրներ, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը։ Մեր առօրյա կյանքում օգտագործվող բազմաթիվ անհրաժեշտություններ, որոնք հիմք են ծառայել մարդկային քաղաքակրթությանը ինչպիսիք են՝ հացը, մետաղական գործիքները, արվեստը, հագուստը և գինին, բոլորը սկիզբ են առել Հայաստանում: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ինչ որ չափով մենք բոլորս հայ ենք»,- նշել է դեսպան Մայքլ Գֆոլլերը իր գրքի շնորհանդեսից հետո «Ամերիկայի ձայն»-ի ծառայության թղթակցին տված հարցազրույցի ժամանակ:

Դեսպան Մայքլ Գֆոլլերը 26 տարի շարունակ ծառայել է որպես ԱՄՆ արտաքին գործերի նախարարության սպա տարբեր երկրներում, որոնց թվում էր նաև Հայաստանը: Դեսպանի համար Հայաստանի պատմության նկատմամբ հետաքրքրությունը սկսել է երկրում իր դիվանագիտական ծառայության ժամանակ:

«1998թ. ծառայել եմ Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը որպես ԱԳՆ սպա: Երբ ճանապարհորդում էի երկրով մեկ Հայաստանը լավ ճանաչելու համար, նկատեցի, որ այն լի է հնագույն և ապշեցուցիչ տեսարժան վայրերով: Այդ ժամանակ էլ սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել Հայաստանի պատմությունը»,- հավելել է դեսպանը: «Ծառայությանս ավարտից հետո Հայաստանում կազմակերպեցի հիմնադրամ երկրում հնագիտական հետազոտություններ աջակցելու համար և բավականաչափ գումար հավաքելուց հետո մենք կարողագանք սկզբնական շրջանի պեղումները սկսել Ագարակում:»

Հարցազրույցի ժամանակ դեսպանը նաև նշեց, որ իրենք ծրագրում են շարունկել պեղումները:

«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք հիմա ունենք մարդիկ Հայաստանի հարավում՝ Սյունիքում և Սիսիանում, ովքեր աշխատում են նոր պեղումների վրա»։

Դեսպանի ելույթի ավարտից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նրան շնորհակալություն է հայտնել գրքի վրա արված հսկայական աշխատանքի, պեղումների և գիտական հետազոտությունների համար, դեսպանին նվիրելով գորգի կրկնօրինակ Սյունիքի մարզից:

«Խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան ուսումնասիրել պեղումների արդյունքում գտնված առարկաները, քանի որ մեր բոլոր պնդումները պարզապես տեսություններ չեն՝ այլ գիտականորեն ապացուցված փաստեր: Այս հարցում համոզվել ցանկացողներին խորհուրդ կտամ մեկնել Հայաստան» ամփոփել է դեսպան Գֆոլլերը:

Նմանատիպ նյութեր