211652_close_icon
views-count34665 դիտում article-date 12:31 27-06-2022

Հակասանիտարական ու համաճարակային վտանգ՝ Աբովյան քաղաքում. կեղտաջրերը ողողել են պետական կառույցների տարածքը, իսկ «Վեոլիա Ջուր»-ն ու մանկապարտեզը սեփականաշնորհած քաղաքացին «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, SHAMSHYAN.com-ը բազաթիվ հեռախոսազանգեր է  ստանում Աբովյան քաղաքի Բարեկամության 1 շենքի և դրան հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածում դեռ սովետական տարիներին կառուցված մանկապարտեզը, որը երկար տարիներ արդեն չի գործում, դարձել է մի իսկական պատուհաս։ 

Երեկ՝ հունիսի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տևական ժամանակ է, ողջ տարածքում տիրում է գարշահոտություն, չգործող մանկապարտեզի տարածքում վնասվել է կոյուղատարն ու ամբողջ տարածքը ողողել կեղտաջրերով։ Բազմիցս դիմել ենք «Վեոլիա Ջուր», սակայն այնտեղից ստացել ենք շատ վատ պատասխաններ։ Նույնիսկ մեզ արդեն ասում են՝ ինչ ուզում եք, արեք, ձեր գործն է, դուք ահազանգեք, երբ հարմար լինի, մի բան կանենք», ու հարցի լուծման պատասխանը մինչև այժմ չենք ստանում։ Լսել ենք, որ Աբովյանի քաղաքապետարանը մի անգամ իր միջոցներով հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կեղտաջրերը հեռացրել է։ Բայց քաղաքապետարանը դա կարող էր չանել։ Պարզապես ցուցաբերել է բարի կամք ու արել է։ Իսկ հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է և մանկապարտեզը սեփականաշնորհած անձը։ Հետաքրքիր է, եթե այդ գարշահոտությունը տիրեր «Վոելիա Ջրի» կաբինետներում իրենց բազկաթոռներին նստած, թափանները լցրած չինովնիկների ու մանկապարտեզը սեփականաշնորհած այդ անձի բնակության տան մոտ, ի՞նչ էին անելու։ Վստահ ենք՝ 1 րոպե անգամ չէին դիմանա այս գարշահոտությանը։ Զարմանում ենք նաև, թե ինչպես են այդ հոտի մեջ աշխատում «Կոտայքի մարզ» նոտարական գրասենյակը, ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժինը, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչությունը, Կոտայքի մարզի դատախազության Աբովյանի նստավայրը։ Մի՞թե նրանց քթին չի հասնում այդ հոտը, թե՞ արդեն ընդունում են այդ՝ որպես գլյուկոզա։ Եթե ձեզ համար դա գլյուկոզա է, մեզ համար՝ պատրաստի համավարակ, ու պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկեն՝ «Վեոլիա Ջրի» ու մանկապարտեզը սեփականաշնորհած անձի ծոծրակներից բռնեն ու պարտադրեն, որ խնդիրը լուծեն։ Բայց դրա համար շատ ջանք ու եռանդ պետք չէ, մի քիչ սրտացավ մոտեցում, ու հարցը կլլուծվի»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր