1670 դիտում
17:06 26-06-2022
Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ
ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։
Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։
Հատուկ միջոցառումները մեկնարկել են մայիսի 17-ից` Ճանապարհային ոստիկանության, տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ։
Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
17:44 05-06-2022
Արցախի ոստիկանությունը խստացված ռեժիմով է ծառայություն անցկացնում
1417 դիտում
12:23 27-02-2014
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով գաղութ են տեղափոխել
1136 դիտում
11:39 01-06-2015
Արմեն Երիցյանի հանձնարարականով խստացված ռեժիմով ստուգումներ կիրականացվեն գազալցակայաններում
Այս բաժնից
859 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
652 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
814 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան