211652_close_icon
views-count45759 դիտում article-date 14:03 26-06-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 28–ամյա վարորդը Ջրվեժի գերեզմանոցների մոտ սողանքային ճանապարհին մոտ 20 մետր բարձությունից ընկել ու հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 09:00–ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի գերեզմանոցներից դեպի ժողովրդին հայտնի Շորբուլախ տանող սողանքային ճանապարհով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձությունից ընկել ձորակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար  Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Երևանի վարչական շրջանինն է, այլ Կոտայքի մարզի:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարինե Հարությունյանն ու Ալբերտ Ավետիսյանը՝ մինչև կժամանեին ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյասնի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխվածի եղբայրն ասում էր. «2 մեքենայով միասին մեկնում էինք Արտաշատ: Մարտունուց էինք վերադառնում: Մեքենայի անսարքության պատճառով եղբայրս  բարձությունից հայտնվեց ձորակում: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել շտապօգնության բժիշկներին, ովքեր րոպեների ընթացքում  հասան դեպքի վայր, եղբորս նախ տեղում  բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին էրեբունու հիվանդանոց: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև փրկարարներին, Երևանի պարեկներին ու Աբովյանի գաի տղերքին: Նրանք նույնպես հաշված րոպեների ընթացքում հասան դեպքի վայր»:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր