211652_close_icon
views-count3435 դիտում article-date 22:40 25-06-2022

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ, ներգրավվել է 26 միավոր տեխնիկա. ՖՈՏՈՇԱՐՔ

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արաբկիրի թաղապետարանը։

Քաղաքը միասնական ուժերով մաքրելու նախաձեռնության շրջանակներում, աշխատանքներին են միացել քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և տեղի բնակիչները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ, աղբից մաքրվել են 15-ից ավելի խնդրահարույց տարածքներ։

Ներգրավվել է 26 միավոր տեխնիկա։

Փողոցների, բակային տարածքների լվացման աշխատանքներ են կատարվել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ջրցանների միջոցով։

Աշխատանքներին մասնակցել են նաև ԱԻՆ աշխատակիցները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր