Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Իրանում, Սլովակիայում, Պորտուգալիայում և Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Լիբանանում։
Այդ մասին վկայում են համապատասխան հրամանագրերը, որոնք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, հայտնում է Yerkir.am-ը։
Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, ազատել է.
• Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին,
• Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին,
• Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին,
• Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին,
• Լիբանանի Հանրապետությունում դեսպան Իգոր Օստաշին։