211652_close_icon
views-count955 դիտում article-date 16:24 30-03-2024

Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների, այդ թվում՝ «Կվարտալ-95» ստուդիայի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Շեֆիրին։

Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զելենսկու գրասենյակի կայքին։

Աշխատանքից ազատվել են նաև մի շարք խորհրդականներ՝ Օլեգ Ուստենկոն, Սերգեյ Տրոֆիմովը, Միխայիլ Ռադուցկին, «Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինայի պաշտպանների իրավունքների ապահովման հանձնակատար» Ալյոնա Վերբիցկայան և «Ուկրաինայի նախագահի կամավորական գործունեության հարցերով հանձնակատար» Նատալյա Պուշկարևան։

Շեֆիրը Զելենսկու առաջին օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ․-ից։ Նա սերիալների պրոդյուսեր է, «Կվարտալ-95» ստուդիայի տնօրենը, որի շնորհիվ Զելենսկին մեծ քաղաքականության ուղեգիր է ստացել։

Նմանատիպ նյութեր