211652_close_icon
views-count349 դիտում article-date 18:26 25-06-2022

Եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը. Արսեն Բաբայան

Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում պնդում էր, թե իր ձայնագրությունը ապօրինի է ուստի հնարավոր չէ դրանով գործ քննել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է: Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:

Բայց եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը: Այո, ճիշտ եք հիշում, մի դատավորի կողմից հեռախոսային ձայնագրություն էր, կրկին առանց դատարանի թույլտվության, որը նա ներկայացրել է քննչականին: Ի դեպ, այդ դատավորին, որ գաղտնի ձայնագրել էր, Նիկոլը հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց:

Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է:

Պարզ չի՞ ինչի չասեց: Գլխավոր դատախազին կուտ էր տալիս, վզին դրած էր կուտ տալը...»:

Նմանատիպ նյութեր