13942 դիտում
11:09 25-06-2022
Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում. ուղիղ. News.am
Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում:
News.am-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին եւ պատժել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց էին այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել էին հիվանդանոցի գույքը, կոտրել էին նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել էր իր վերադասին, ում հանձնարարականով էլ հիվանդանոց էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»:
Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր էին նախապատրաստվում:
Ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4505 դիտում
19:07 07-12-2021
Անհետ կորածների եւ գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. News.am. ՈՒՂԻՂ
1974 դիտում
12:50 13-03-2021
«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց. ուղիղ. News.am
1287 դիտում
11:39 06-07-2022
Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության շենքի առջև. News.am. ուղիղ
Այս բաժնից
796 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
661 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը