211652_close_icon
views-count2621 դիտում article-date 19:50 23-06-2022

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո բացել է խաղաղության կեղծ և անիրական օրակարգ, որին զուգահեռ Ադրբեջանը տանում է սողացող պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5165 շարժումը ֆեյսբուքյան էջում գրում է. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրվեց Արցախում հրադադարի մասին համաձայնագիրը (կապիտուլացիայի համաձայնագիր)։ Եռակողմ այդ համաձայնագիրը կրակի դադարեցման, Հայաստանի կողմից Ադրբեջանին մի շարք տարածքների հանձնման և գերիների փոխանակման մասին է։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո բացել է խաղաղության կեղծ և անիրական օրակարգ, որին զուգահեռ Ադրբեջանը տանում է սողացող պատերազմ` ներխուժելով Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ:
Ստորև ներկայացնում ենք սողացող պատերազմի որոշ փաստեր.
2020թ. նոյեմբեր
Հայաստանն Իրանի հետ կապող Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր տեղադրեց
2020 թ. դեկտեմբեր
Գորիսից Որոտան տանող ճանապարհին ադրբեջանցիները տեղադրեցին ցուցանակ` "Добро пожаловать в Азербайджан".
2021թ. մայիսի 12

Ադրբեջանական զորքերը գիշերը հատեցին սահմանը Գորիսի ուղղությամբ` ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք: Ադրբեջանական զորքը հասավ Սև Լիճ` գերեվարելով հայ զինվորների: Նույն ժամանակահատվածում ադրբեջանցիները զգալիորեն առաջ եկան Գեղարքունիքի հատվածում:
2021թ. մայիսի 25
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին ադրբեջանցիների արձակած կրակահերթից զոհվեց պայմանագրային զինծառայող 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը:
2021թ. մայիսի 27
Ադրբեջանցիները 6 հայի գերեվարեցին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից:
2021թ. օգոստոս 26
Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածները ադրբեջանական զինուժը շարունակում էր փակ պահել։
2021թ. սեպտեմբեր 14
Որոտանի ճանապարհին դիմակավորված և զինված ադրբեջանցիները սկսեցին հարկ վերցնել Իրանից եկող բեռնատար մեքենաներից։
2021 թ. սեպտեմբեր 18
Ադրբեջանցի զինվորները կանգնեցրին քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերեցին Արցախի դրոշը։
2022թ. նոյեմբերի 16
Ադրբեջանցիները առաջ եկան Սիսիանի ուղղությամբ: Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակը ծայրահեղ ծանր էր. ադրբեջանցիների գործողությունների հետևանքով 4 զինծառայող վիրավոր էր, իսկ 12-ը գերեվարված: Ադրբեջանցիները հայերից պահանջում էին լքել Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, զինծառայողները հրաժարվել էին:
2022 թ. փետրվարի 26
Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին ադրբեջանական դիրքից բարձրախոսով հաղորդագրություններ ուղարկվեցին տարածքից հեռանալու մասին, իսկ հակառակ դեպքում սպառնացին ուժ կիրառել: Նրանք դեպի հայերի կողմ նամազի ձայն էին հնչեցնում:
2022 թ. մարտի 9
Արցախը զրկված էր գազից: Ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չէին տվել մտնել վթարված գազատարի տարածք:
2022թ. մարտի 24
Ադրբեջանական ԶՈՒ–ն Ասկերանի ուղղությամբ խախտեց շփման գիծը. ներխուժեցին Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք: Փառուխ և Խրամորթ գյուղերի բնակիչները տարհանվեցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր