Դիլիջանում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Վարժանքին ընդգրկվել էին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, Դիլիջանի ոստիկանության բաժինը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների Տավուշի մասնաճյուղերի, Դիլիջանի ԲԿ շտապօգնության խմբերը։
Ուսումնավարժությանը ներկա էին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը և Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ Ե․ Գալստյանը։
Տավուշի ՄՓՎ և Նոյեմբերյանի ՀՓՋ աշխատանքային խմբերի կողմից «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք է անցկացվել նաև Նոյեմբերյան համայնքի Զորական, Դովեղ և Հաղթանակ բնակավայրերում։
Աշխատանքային խմբերի կողմից բնակավայրերի վարչական շենքերում և մանկապարտեզներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։