211652_close_icon
views-count301 դիտում article-date 13:40 21-06-2022

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է բուժաշխատողներին

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց` անմնացորդ աշխատանքի և կարևոր առաքելության համար:

«Ձեր երդմանը հավատարիմ` դուք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ տասնամյակներ շարունակ ծառայում եք բնակչությանը: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, բարօրություն, ուժ ու եռանդ՝ նորանոր կյանքեր փրկելու և մարդկանց առողջությունը վերականգնելու համար: Անգնահատելի է ձեր ավանդը, հոգատարությունն ու սրտացավությունը, ինչպես նաև տարիների դժվարություններով անցած մասնագիտական փորձը»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:

Երևանի առողջապահության համակարգում որակյալ բուժծառայությունների մատուցման, երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր