211652_close_icon
views-count11363 դիտում article-date 09:52 20-06-2022

Երևանում Opel-ի 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել հանդիպակաց, բախվել Hyundai-ին, ապա նյութական վնաս պատճառել գաջի շինանյութի խանութին, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով  նյութական վնաս։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյան, պարեկ Լիպարիտ Խաչատրյանն ու կրտսեր պարել Սամվել Ամիրխանյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր