211652_close_icon
views-count729 դիտում article-date 13:48 19-06-2022

Գյումրին կունենա միասնական զբոսաշրջային տեղեկատվական կայք

Գյումրին կունենա միասնական զբոսաշրջային տեղեկատվական կայք: Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացման նպատակով հայտարարվել է «Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթների շարք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստեղծարար նախագծերի մրցույթների նպատակն է հավաքագրել և իրականցնել գաղափարներ` ուղղված Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացմանը։ Մրցույթին  մասնակցելու հնարավորություն կունենան ուսանողներ և ուսանողական խմբեր ոչ միայն Գյումրուց, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:

Մրցույթների շարքն իրականացվում է Գյումրու համայնքապետարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) համագործակցությամբ։

Նախաձեռնության իրականացման համար Գյումրու համայնքապետարանի ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ԳՏԿ ծրագրի միջև կնքվել է հուշագիր:

«Հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորություններն են, մասնավորապես, միասնական զբոսաշրջային թվային տեղեկատվական կայքի, Գյումրու ստեղծարար քարտեզի և ինֆորմացիոն կետերի նախագծման և իրագործման մրցույթների համատեղ կազմակերպումը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏԿ հանրային կապերի պատասխանատու Սեդա Սահակյանը:

Նմանատիպ նյութեր