211652_close_icon
views-count950 դիտում article-date 09:13 16-06-2022

Ի՞նչ սպասել ընդդիմադիր շարժման մարտավարության փոփոխությունից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միայն մարտավարության փոփոխությունն ինքնին չի ենթադրում, թե հաջողությունն ապահովված է, դրանք կախված են «Դիմադրություն» շարժման հետևողական քայլերից և հանրության հետ տարվող աշխատանքից։ Այլ կերպ ասած՝ մարտավարության վերափոխումը չպետք է լինի ինքնանպատակ և ընդամենը շարժման կյանքը երկարաձգելու նպատակ հետապնդի։ Այս ճանապարհին կարևոր հանգամանք է, որ ընդդ իմ ա դիր շարժումը հաշ վ ի է նստում պայքարի ընթացքում կուտակած փորձի, բացթողումների ու ձեռքբերումների հետ։ Օրինակ՝ ձեռքբերումների շարքում կարելի է նշել, որ եթե միջազգային գործընկերները նախկինում կարծում էին, թե Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ք ա ղ ա ք ա կ ա նու թյան նկատ մ ա մ բ դժգոհություն և դիմադրություն չկա, ապա ընդդիմադիր շարժման պայքարի արդյունքում այս կարծիքը փոխվել է։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը կարողացել է կանխել այս իշխանությունների որոշ համաձայնություններ, որոնք նախատեսում էին այս ընթացքում կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունների այդ ձախողումն էլ նյարդայնացրել է Բաքվին, որտեղից անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում հայաստանյան ընդդիմության հասցեին:

Պակաս կարևոր չէ, որ հնարավոր է եղել արթնացնել պայքարի ոգին, որոշակիորեն ջարդել ապատիայի շղթաները: Վերջապես, ընդդիմությանը հաջողվել է հանրային կարծիքի մեջ որոշակի փոփոխությունների հասնել, մարդկանց զգալի շերտի հասցնել ճշմարտությունը: Այդուամենայնիվ, որպես, հարաբերականորեն ասած, բացթողում պետք է նշել այն, որ ընդդիմադիր շարժումը դեռևս չի կարողացել մեկ հարկի տակ հավաքել իշխանություններից և առկա վիճակից դժգոհ բոլոր մարդկանց, և դեռևս բազմաթիվ քաղաքացիներ, որոնք համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա, ինչ-ինչ նկատառումներից ելնելով դեռևս փողոց դուրս չեն գալիս։

Ուստի, ընդդիմությունը մասնագիտական քննարկումների արդյունքում առկա պատկերը ավելի խորը վերլուծելու և քաղաքացիներին իրավիճակի լրջությունը բացատրելու, անգամ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տանելու խնդիր ունի։ Առավել ևս, որ հանրության գերակշիռ մասը չի էլ կասկածում, որ ելքը միայն Նիկոլի ու իր թիմի հեռացումն է, իսկ իշխանությունն արդեն իրավապահ համակարգից զատ ուրիշ որևէ հենարան չունի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր