211652_close_icon
views-count1491 դիտում article-date 18:58 15-06-2022

Այսօր Ազատության հրապարակում խորհրդանշական նստացույց կլինի․ Գեղամ Մանուկյան

News.am-ը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 19․00-ին Ազատության հրապարակում խորհրդանշական նստացույց է նախատեսված։

«1988-ին մի քանի շաբաթ շարունակ հայաստանի ուսանողությունը այս օրերին նստացույց էր իրականացնում՝ պահանջելով Հայաստանի Գերագույն խորհրդից նիստով որոշում կայացնել և ընդունել Արցախի մարզային խորհրդի դիմումը՝ Հայաստանի կազմում Արցախը որպես ինքնավար մարզ ընդունելու մասին։ Ճիշտ այս օրը՝ հունիսի 15-ին, անհավատալի ուրախություն, բերկրանք  կար, որովհետև նաև ուսանողության պայքարի ճնշմամբ Գերագույն խորհուրդը ընդունեց այդ պատմական որոշումը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր հանդիպելու և խորհրդանշական նստացույց իրականացնելու իր առաջարկը ընդունվել է այն ժամանակ նստացույցին մասնակցող մի շարք մարդկանց կողմից։

Մանուկյանը քաղաքացիներին և նաև այդ օրերին նստացույցին մասնակից այն ժամանակվա ուսանողներին հրավիրեց այսօր կայանալիք խորհրդանշական նստացույցին։

Նմանատիպ նյութեր