211652_close_icon
views-count2105 դիտում article-date 12:22 13-06-2022

Հայ դյուցազուն Արտյոմ Սոլոյանը Գինեսի երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել

Տաշիրի մարզի Մեծավան համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Սոլոյանը Ուժային Եռամարտի, աշխարհի և Եվրոպայի բազմակի և բացարձակ հաղթող, միջազգային սպորտի վարպետ է, Դյուցազնագրքի և աշխարհի բազմակի ռեկորդակիր։
 
Հունիսի 11-ին Արտյոմը սահմանեց երկու համաշխարհային գինեսի ռեկորդ՝ թարսված դաստակների վրա հենում-ծալում վարժությունը՝ 110կգ ծանրություն ամրացված մեջքին, կատարել է 15 անգամ 39 վայրկյանում։
 
Նույն վարժությունը 120 կգ. ծանությունով՝ 11անգամ 49 վայրկյանում։
 
Ռեկորդները գրանցվել են Տաշիր առևտրի կենտրոնի Տաշիր սպորտ մարզասրահում, որտեղ ներկա էին դյուցազնագրքի նախագահ Վարդան Թովմասյանը, ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչ Արթուր Սեդրակյանը, սպորտի նվիրյալներ եւ այլ մարզիկներ։
 
Սահմանած ռեկորդները հայ դյուցազունը նվիրել է Արցախյան 44 օրվա պատերազմում զոհված Սևակ Սերոբյանի և բոլոր անմահացած քաջորդիների հիշատակին:

Նմանատիպ նյութեր