211652_close_icon
views-count44312 դիտում article-date 20:22 23-02-2019

Դանակահարություն Երևանում. Մինչ բժիշկները պայքարում են 20-ամյա երիտասարդի կյանքի համար, Երևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին նրան դանակահարած 28-ամյա կասկածյալին. երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված

Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ստացված օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ռուբեն Նազարեթյանն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, և հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, քիչ առաջ վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ դանակահարվածն ու դանակահարողը նախկինում եղել են դատապարտված: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր