211652_close_icon
views-count161 դիտում article-date 14:24 12-06-2022

Հունիսի 9-12-ը ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները 5 հրդեհ են մարել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 9-12-ն ստացել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ըստ ահազանգերի՝ հրդեհները բռնկվել են Երևանում և Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 12 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Նմանատիպ նյութեր