211652_close_icon
views-count44306 դիտում article-date 10:03 11-06-2022

Ավտովթար՝ Երևանում. «Գազպրոմ»-ի դիմաց բախվել են 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ ավտոբուսից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նածապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր