1132 դիտում
12:06 10-06-2022
Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բանկիչ Ս. Բ.-ն (ծնված 1986թ.) ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 7-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և ցանկություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մանկական մահճակալը, հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից:
«Նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «Արցախբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։
Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ:
Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատում և վարում նույն հարթակներում գրանցված տարբեր անձանց հետ:
Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար` Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում լինել զգոն և չտրվել խաբկանքի», - նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1520 դիտում
15:54 10-07-2020
Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում
17884 դիտում
17:38 18-07-2015
Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
1414 դիտում
21:39 31-05-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին
Այս բաժնից
1162 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1132 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
880 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին