973 դիտում
10:49 10-06-2022
Փաշինյանը խաբել է. մաս 26. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, եւ տեղի էր ունենում ընտրության առաջին օրը:
Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել եւ չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից եւ ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։
Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին եւ իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2504 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2044 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1713 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
529 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»