211652_close_icon
views-count1980 դիտում article-date 23:26 07-06-2022

Ռոբերտ Լևանդովսկի. Ես արդեն սկսել եմ իսպաներեն խոսել և տուն ունեմ Իսպանիայում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդոսվկիս ևս մեկ անգամ խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու մտադրության մասին:

«Ես նույնիսկ չեմ դիտարկել որևէ այլ տարբերակ, քան «Բարսելոնայի» առաջարկը», – խոստովանել է Լևանդովսկին Onet Sport-ին տված հարցազրույցում։

«Ես արդեն սկսել եմ իսպաներեն խոսել և տուն ունեմ Իսպանիայում։ Ակնհայտ է, որ ցանկանում եմ հեռանալ «Բավարիայից»»,- ավելացրել է լեհ ֆուտբոլիստը:

«Բավարիան» դեռ զիջումների չի գնացել և չի համաձայնում բաց թողնել իր աստղին, չնայած բոլոր խնդրանքներին, մինչդեռ ինքը՝ Լևանդովսկին, արդեն հստակ որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան։ «Բլաուգրանայի» հետ պայմանագիրը համաձայնեցված է, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր