211652_close_icon
views-count4062 դիտում article-date 14:42 06-12-2018

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի աշխարհահռչակ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ծրագրում կհնչեն «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Ֆիլիպ Կոպաչևսկի, դաշնամուր), «Ուրվականներ» ջութակի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Կազազյան, ջութակ), «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով, թավջութակ), Վերդիանա կլարնետի և նվագախմբի համար (մենակատար՝ Բորիս Ալահվերդյան, կլարնետ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նշենք, որ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Քարնեգի հոլում, Ջոն Քենեդու անվան կենտրոնում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Մեքսիկայի, Սլովակիայի, Ռումինիայի և այլ երկրների հայտնի համերգասրահներում։ Նրա հեղինակած գործերը կատարել են Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Համբուրգի օպերայի, Մալթայի ֆիլհարմոնիկ, Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ (Մաքսիմ Վենգերով, Ալեքսանդր Ռոմանովսկի, Ռոման Կիմ, Ֆյոդր Ռուդին, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան, Դեյվիդ Աարոն Քարփենթեր, Անդրեաս Օտենսամեր և այլք)։

Նմանատիպ նյութեր