211652_close_icon
views-count24354 դիտում article-date 19:12 06-06-2022

Ի՞նչ էր խոստացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ Վանաձորի բանտ այցելելիս և ի՞նչ էր նրա օգնական Էրիկ Կոստանյանը օրեր անց հանձնել քրեակատարողական հիմնարկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը անակնկալ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Այցելության ընթացքում մարզպետը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններին ու առկա խնդիրներին:

Տեղում, իմանալով, որ քրեակատարողական հիմնարկում գործում է նաև  մարզասրահ, սակայն ունեն մարզագույքի խնդիրներ, Ա. Խաչատյանը խոստանում է , որ հնարավոր սահմաններում պատրաստ է Վանաձորի բանտին տրամադրել մարզագույք:

Խոստմանը հավատարիմ, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի միջոցով քրեակատարողական հիմնարկ է բերվում անհրաժեշտ մարզասարքը, որով հիմա դատապարտյալները իրենց մարզումներն են անցկացնում:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր