211652_close_icon
views-count44387 դիտում article-date 19:04 05-06-2022

Ավտովթար Վայոց ձորի մարզում. Նորավանքի խաչմերուկում բախվել են դատապարտյալին տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
 
Ժամը 12:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանքի խաչմերուկում, բախվել են Mercedes մակնիշի և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ոստիկանական УАЗ-ը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանական УАЗ-ով դատապարտյալի են տեղափոխելիս եղել, ով նույնպես չի տուժել:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր