211652_close_icon
views-count2909 դիտում article-date 20:48 04-06-2022

Խոակին Կապառոս. Մեր թիմը լավ խաղաց, բախտն էլ ժպտաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։

Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաղ հետևյալը․

«Խաղը տևում է 90 րոպե և, բնականաբար, առաջին կեսում թիմերը թարմ էին և նրանք վերահսկում էին գնդակը, բայց գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին մեր դարպասի մոտ, բացի մի գլխի հարվածից։

Երկրորդ կեսում որոշակի փոփոխություններ ու շտկումներ արեցինք և սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը։ Մեր թիմը լավ խաղաց, բախտն էլ ժպտաց։ Կարելի է ավելի շատ մեծարել մեր թիմի հաղթանակը, երբ ձեռք է բերվում նման պայքարում։ Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ ունի»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր