211652_close_icon
views-count1948 դիտում article-date 22:16 04-06-2022

Ոստիկանության ծառայողները կիրառել են նաև այլ «հատուկ» միջոցներ՝ հայհոյանք և ծեծ. Արա Զոհրաբյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ

Երեկ՝ 03.06.2022թ., ոստիկանությունը խաղաղ, առանց զենքի անցկացվող հավաքի ժամանակ կիրառել է նաև հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային միջոց»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

««Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է հատուկ միջոցները գործադրել … խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ:

03.06.2022թ. հավաքը (երթը) կրել է խաղաղ բնույթ, իսկ երթի մասնակիցներն եղել են առանց զենքի: Հետևաբար, եթե նույնիսկ հավաքն (երթը) օրենքի խախտմամբ լիներ, ապա միևնույն է ոստիկանությունն իրավասու չէր կիրառել հատուկ միջոց:

Միաժամանակ բոլորս էլ լավ գիտենք, որ հավաքների (երթերի) ժամանակ մասնակիցների մեջ են մտնում նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հատուկ բաժինների աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստներով: Եվ, եթե պետք է ինչ որ բան սադրել, ապա այս սուբյեկտները կարող են դա կազմակերպել:

Կցվող տեսանյութի մեջ երևում է հատուկ միջոցի կիրառման պահը և բռնված քաղաքացիներից մեկին ոստիկանների, որպես յուրայինի վերաբերմունքը:

Հ.Գ. Ոստիկանության ծառայողները կիրառել են նաև այլ «հատուկ» միջոցներ՝ հայհոյանք և ծեծ:

Կարևորելով ոստիկանության և արժանապատիվ ոստիկանների դերը պետության համար, հիշեցնում եմ անբարեխիղճ՝ հայհոյող, ծեծող և այլ ապօրինություն դրսևորած ոստիկաններին.- ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր