211652_close_icon
views-count2548 դիտում article-date 21:41 18-05-2026

Ծեծ, հայհոյանք, գույքի վնասում․ արտառոց պատմություններ՝ Արթիկ քրեակատարողականի կալանավորների մասնակցությամբ․Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ Ա․Ո․-ն, որը շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավայրում է, իրեն հասանելիք մեթադոնը ստանալու ժամանակ դրսևորել է ագրեսիվ, անհարգալից վարքագիծ, չի ենթարկվել քրեակատարողական հիմնարկի ծառայողների օրինական պահանջներին, անկանոն շարժումներ է կատարել, մարմնի տարբեր մասերով հարվածել է պատերին ու հայհոյանքներ հնչեցրել ծառայողների հասցեին։

Արթիկի և Անիի քննչական բաժնում մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քրեակատարողականի մեկ այլ կալանավոր էլ՝ Հ․Փ․-ն, որը երկու տարի է, ինչ քրեակատարողական հիմնարկում է, իրեն զբոսանքի ուղեկցելու ժամանակ ոտքով հարվածել է անվտանգության ապահովման բաժնի մասնագետներից մեկի որովայնին։ Դրանից հետո նրան խուց է ուղեկցել անվտանգության ապահովման բաժնի մեկ այլ մասնագետ, որին ևս կալանավորը հասցրել է հարվածել․ ձեռքով հարվածել է նրա ձախ այտին։

Փաստի առթիվ մայիսի 8-ին Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Մայիսի 11-ին էլ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մեկ այլ կալանավոր՝ Ս․Բ․-ն, որը մեկ ամիս է, ինչ գտնվում է կալանավայրում, վնասել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գույքը։ Այս մասին ոստիկանությանը ահազանգել է դատական կարգադրիչների ծառայության պետ Ա․Հ․-ն։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կալանավորը, ժամը 16․27-ից մինչև ժամը 19․00-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4-րդ խցում, կոտրել է խցի լվացարանը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր