56166 դիտում
10:06 04-06-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Range Rover-ը, 2 Nissan-ն ու Renault-ն, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Բ-ի վարած Range Rover մակնիշի, 40-ամյա Արթուր Մ-ի վարած Nissan մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Եկատերինա Վ-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ՝ 67-ամյա Մարտին Մ-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Եկատերինա Վ-ն՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Կարինյանն ու Թաթուլ Մելյանը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների, Nissan-ներից մեկը դեպի Երևան ընթանալիս բախվել է Range Rover-ին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել ծառին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)