12411 դիտում
21:50 01-06-2022
Վանաձորում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը. ծնողներն ասում էին՝ մեր Ական ապացուցեց, որ ինքը Թումանյանի ասած՝ միամիտ ու մաքուր լոռեցին է ու շնորհակալություն էին հայտնում պարեկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհում նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանը նույնպես անմասն չի մնացել այդ հիշարժան օրը նշելուց:
Այսօր Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում հավաքվել էին մեծ թվով երեխաներ, որոնց համար մի իսկական տոն էր ստեղծել Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Երեխաների օրը տոնական դարձնելու նպատակով Ա. Փելեշյանի նախաձեռնությամբ Հայքի հրապարակ էին ժամանել նաև թումանյանական հեքիաթների հերոսներ, ովքեր երեխաներին անվճար հյուրասիրում էին պաղպաղակ և անվճար լուսանկարվում էին նրանց հետ:
Միջոցառման ընթացքում երեխաների ցանկությամբ Ա. Փելեշյանը երեխաների հետ միասին դեպի երկինք բաց թողեց մանուկների երազանքները խորհրդանշող փուչիկներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետո զրույցում ծնողներն ասում էին. «Կարոտ էինք նման միջոցառման ու գոհ ենք Ա. Փելեշյանից, ում կողմից այս միջոցառումը վերածվեց իսկական տոնի: Երեխաները մեծ սիրով նկարվում էին մեծն Թումանյանի հերոսների կերպարներով քաղաքապետարանի կողմից միջոցառմանը հրավիրված հեքիաթների հերոսների հետ:
Շնորհակալ ենք նաև մեր անվտանգությունը պահպանող պարեկներից, ովքեր հսկում էին մեր ու երեխաների անվտանգությունը: Այս միջոցառմամբ մեր սիրելի Ա. Փելեշյանը՝ մեր Ական, ապացուցեց, որ ինքը իսկական լոռեցի է, Թումանյանի ասած՝ միամիտ ու մաքուր ու վստահ ենք, որ նրա շնորհիվ Վանաձորում կվերականգնվեն նաև հին ու բարի ավանդույթները, այդ թվում՝ մշակութային»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր