211652_close_icon
views-count59266 դիտում article-date 18:09 01-06-2022

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում մետաղական կամուրջը մասամբ փլուզվել է. ЗИЛ-ը՝ գլխիվայր և Niva-ն հայտնվել են գետում. օպերատիվ են գործել փրկարարներն ու Ստեփանավանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ  Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Լոռու մարզի  գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ  փլուզվել է Ստեփանավանից դեպի ժողովրդին հայտնի  Ամրակից ձորի հանգստյան գոտիներ տանող Ձորագետի վրա կառուցված մոտ 10 մետր երկարությամբ մետաղական կամուրջը:
Կամրջով այդ պահին անցնելիս է եղել ЗИЛ մակնիշի բեռնատարը, որը գլխիվայր շրջվել է: Գետում է հայտնվել նաև Niva մակնիշի ավտոմեքենան:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Սերգեյ Համբարձումյանը, պարեկներ Հայկ Աղումյանը, Արթուր Մամյանը, Հովհաննես Հայրապետյանն ու Արթուր Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ մինչև կժամանեն վերամբարձ կռունկով մասնագետները, որպեսզի ЗИЛ-ը դուրս բերեն գետից:

Niva-ն պարեկները փրկարաներն ու քաղաքացիները հատուկ ճոպաններով  դուրս են բերել անվտանգ վայր:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր