Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
Երևանի քաղաքապետարան
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 20-ին խոշոր փլուզում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում էր տեղի ունեցել։ Փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ էին տապալվել։
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկակար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային։ Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարում։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոն ճանապարհը երկկողմանի փակել էին և տեղում կատարում էին ուժեղացված ծառայություն;
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի