211652_close_icon
views-count989 դիտում article-date 18:58 26-05-2022

Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր