1277 դիտում
10:42 26-05-2022
Ինչո՞ւ է ՌԴ-ն Բրյուսելից դժգոհում․ պարզաբանման կարոտ հարցեր․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր ընդդիմությունը փողոցում հայտարարում է, որ Փաշինյանն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից: Դա իշխանության կողմնակիցները որակում են իբրեւ սադրանք, իբրեւ խաղաղության գործընթացը խաթարելու փորձ: Բայց նման հայտարարություններ անելով՝ ընդդիմադիրները միայն կրկնում են այն, ինչ բազմիցս ասել է ինքը՝ վարչապետը, այդ թվում նաեւ ինձ տված հարցազրույցում 2019 թվականի հունիսի 13-ին:
Ըստ այդմ, Ալիեւը ներկայացնում է Ադրբեջանի ժողովրդին, Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդին, եւ պետք է լինի մեկը, որը բանակցություններում կներկայացնի Արցախի ժողովրդին: Դատելով նրանից, թե ինչպես է ԵՄ նախագահ Շառլ Միշելը նկարագրել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը եւ այն մասը, որը վերաբերում «խաղաղության պայմանագրին», Հայաստանի ղեկավարը բանակցում էր Արցախի անունից, ընդ որում, բանակցում էր այն մասին, թե ինչպես ապահովել Ղարաբաղում «էթնիկ հայերի» անվտանգությունը:
Բացի Միշելի հայտարարությունից՝ մենք այդ բանակցությունների մասին որեւէ պաշտոնական ձեւակերպում չունենք: (Երեկ խորհրդարանում վարչապետի անդրադարձը հարցից խուսափելու փորձ էր): Եթե ԵՄ խորհրդի նախագահը իր սեփական, սխալ ձեւակերպումն էր տվել, ապա վարչապետը կամ ԱԳ նախարարը կարող են հայտարարել, որ նման քննարկում չի եղել, եւ Փաշինյանը Բրյուսելում բարձրացրել է Արցախի ինքնորոշման հարցը եւ դրանից բխող կարգավիճակի խնդիրը: Կամ էլ՝ կրկնել է 3 տարի առաջ իր ասածը, որ իրավունք չունի բանակցելու Արցախի անունից: (Որպես տեղեկանք հայտնեմ, որ երբ միջնորդը բանակցությունների արդյունքների հետ կապված հայտարարություն է անում, նա նախօրոք այդ հայտարարության տեքստը ցույց է տալիս բանակցող կողմերին):
Պարզաբանման կարիք ունի եւս մի հարց: Արդյոք բրյուսելյան եւ վաշինգտոնյան քննարկումները սինքրոնացվա՞ծ են Ռուսաստանի հետ, հատկապես, եթե հաշվի առնենք ՌԴ-Արեւմուտք գրեթե թշնամական հարաբերությունները: Եթե սինքրոնացված չեն, ապա մեր իշխանությունները պարզապես զբաղվում են վտանգավոր արկածախնդրությամբ: Եթե սինքրոնացված են, ապա ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն Բրյուսելից դժգոհող հայտարարություններ անում: Համենայնդեպս, «սահմանազատման» հանձնաժողովների նախագահներ Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանին եւ պայմանավորվել են հաջորդ հանդիպումներն անցկացնել Մոսկվայում, իսկ այնուհետեւ՝ Բրյուսելում: Չգիտեմ, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում նման «կոմպլեմենտարիզմին»: Ռուսաստանցի պաշտոնյաները, հիշեցնեմ, մի քանի անգամ ակնարկել են, որ առանց իրենց սահմանազատում չի ստացվի, որովհետեւ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ «իսկական» քարտեզներն իրենց մոտ են:
Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը շահագրգռված են բոլոր խնդիրների կարգավորման մոտավորապես նույն՝ մեզ համար խիստ անբարենպաստ սցենարով (որի մասին արդեն գրել եմ երկու նախորդ խմբագրականներում): Սակայն նրանց մեջ կա մրցակցություն, թե ով է այդ սցենարն իրականացնելու»:
Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3410 դիտում
17:26 08-04-2022
ՌԴ խաղաղապահները զբաղվում են միջադեպով, կան պարզաբանման կարիք ունեցող հարցեր. Լավրովը` Փարուխի ներխուժման մասին
1194 դիտում
12:29 30-08-2014
Կիևը Բրյուսելից ակնկալում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանում
2506 դիտում
20:29 23-03-2016
Բելգիա-Պորտուգալիա հանդիպումը Բրյուսելից տեղափոխվել է Լեյրիա
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը