211652_close_icon
views-count53914 դիտում article-date 22:58 25-05-2022

«Սպասում են ձյունը հալվի, մտնեն ձորը՝ տեսնեն զինծառայողի դիակը կա՞, թե՞՝ ոչ». Քննչական կոմիտե

forrights.am-ը գրում է. 2021 թվականի նոյեմբերի 10-ից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի ընտանիքը ծայրահեղ աղքատության ճիրաններում է հայտնվել: Օրեր են լինում, որ զինծառայողի 4, 6 և 7 տարեկան երեխաներն առանց հացի են անցկացնում: Վահե Մանուկյանի կինը՝ Լիաննա Մելիքսեթյանն է այս տեղեկությանը հայտնում և հավելում է՝ շուտով երեք անչափահաս երեխաների հետ դրսում է հայտնվելու, քանի որ տան վարձը չի կարողանում վճարել:

Օրվա հացի փող չունեմ, հավատու՞մ ես: Մի հատ նպաստ եմ ստանում, 36 հազար դրամ: Վահեի աշխատավարձը հենց առաջին ամսից կտրել են, երբ պարզ դարձավ, որ չկա: Ծանր սոցալական վիճակում ենք, երեխաների օրվա հաց չեմ կարողանում հասցնել, տան վարձը չեմ կարողանում տալ, խանութներին պարտք եմ, վիճակս շատ վատ է: Հացի խնդիր ունենք, լինում է, որ տունը հաց չի լինում»,- ասում է նա:

Լիանան վարձով երեք երեխաների հետ ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Հիմա տան տերը դուրս է հրավիրում՝ մի քանի ամիս է վարձը չվճարելու պատճառով: Անչափահաս երեխաների մայրը խնդրում է, որ գոնե ամուսնու գյուղում՝ Գլաձորում հողատարածք հատկացնեն, որ կարողանա մի տնակ դնել ու երեխաների հետ գոյատևել:

Գոնե հող հատկացնեն, տանեմ մի դոմիկ դնեմ, երեխաներիս հետ ապրեմ, վարձ չտամ: Շատ բան չեմ ուզում այս պետությունից, ընդամենը մի տեղ հատկացնեն ես իմ երեխաների հետ մնամ: Գլաձոր գյուղի գյուղապետն ասում է՝ տարածք չկա: Եթե հողը հատկացնեն, հույս ունեմ, որ մի բարերար կօգնի՝ դոմիկ կառնեմ»,- ասում է նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր