211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:22 25-05-2022

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը խայտառակ «խայտառակ շոու» էր, թող իրենց իշխանության տարիներին դա անեին․ Արարատ Միրզոյանը՝ Արցախի դրոշներով ընդդիմության ակցիայի մասին

Tert.am-ը գրում է. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ընդդիմության բողոքի ակցիաներին ու մասնավորապես ԱԳՆ շենքում կատարված գործողություններին։

Նախարարը երեկ տեղի ունեցածը «խայտառակ շոու» ու «քաղաքական գործչին անհարիր պահվածք» է որակել։


«Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք` քննարկելու, ենթադրում եմ՝ հարցեր ուղղելու ինձ ու ինձանից պատասխաններ լսելու, և այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպումներին ոչ վայելուչ պահվածք են դրսևորել։ Ի պատիվ մեր պաշտոնյաների, նրանք կարողացել են իրենց բավական սառնասիրտ դրսևորել այդ իրավիճակում, ինչը իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը բավականին անպատկառ է իրեն պահել։ Նույն դրոշը, որ փորձում էին տեղադրել ԱԳ նախարարության ֆոեյում, ես չեմ հիշում, որ տեղադրած լինեին իրենց իշխանության ժամանակ։ Թող տանեին ու դնեին Արցախի դրոշը ԱԳ նախարարության ֆոեյում, երբ իրենք կառավարության անդամ էին կամ նախագահ էին»,– ասաց նա։

Խոսելով Արցախի դրոշները ԱԳՆ պատերին փակցնելու մասին՝ Միրզոյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը իշխանության եղած տարիներին բավական ժամանակ են ունեցել դա անելու, բայց ինքը չի հիշում, որ այդ տարիներին ԱԳՆ–ի շենքը զարդարեին Արցախի դրոշներով կամ կրեին իրենց կոստյումների վրա։

Նմանատիպ նյութեր