Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի հարևանությամբ ճանապարհի մասնակի փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված փողոցին հարակից շինհրապարակում փորված փոսորակի (կատլավան) եզրին տեղի ունեցած հողաշերտի փլուզումը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի