1156 դիտում
18:59 25-05-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել է հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ունեն առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ վստահությամբ:
Երկուստեք կարևորվել է հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Նախագահ Խաչատուրյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալեքսանդր Վուչիչի կողմից ստացել փոխադարձ հրավեր:
Նմանատիպ նյութեր
663 դիտում
19:44 24-05-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի հետ
2033 դիտում
15:53 22-01-2020
Նախագահ Սարգսյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից