972 դիտում
14:33 25-05-2022
«Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի թագավորին
Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդին երկրի ազգային տոնի առթիվ:
«Ձերդ Մեծություն, Թանկագին բարեկամ, Մեծագույն ուրախությամբ ցանկանում եմ անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս հղել Ձեզ և բարեկամ Հորդանանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի՝ «Աստված, Հայրենիք, Թագավոր» կարգախոս, որի հիմքում Հորդանանի ժողովրդի՝ դարերով դավանած արժեքներն են:
Դրանք մնայուն և անանց են, ինչպես սրբազան Հորդանան գետը, անսակարկելի, ինչպես խաղաղությունը, ազատությունը և անկախությունը: Բնական է այդ արժեքների գինը շատ լավ իմացող իմ ժողովրդի հոգեհարազատության զգացումը Հորդանանի բարեկամ ժողովրդի հանդեպ:
Բավականությամբ եմ ուզում նշել, որ այդպիսի մթնոլորտ է տիրել թե Հորդանանում և թե Հայաստանում Ձեզ հետ ունեցած՝ ինձ համար հիշարժան հանդիպումների ընթացքում:
Ուրախ կլինեմ, թանկագին բարեկամ, վերստին հանդիպել Ձեզ, ինչպես նաև իմ ուժերը ծառայեցնել մեր ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելուն: Մաղթում եմ Ձեզ առողջություն և արևշատություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,-նշել է Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր
1011 դիտում
13:39 25-05-2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին
Այս բաժնից
535 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
409 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից