211652_close_icon
views-count38456 դիտում article-date 19:02 24-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկում կատարեցին լեգենդ դարձած Զորիկ Ավետիսյանի ,Կարո Գևորգյանի և Հակոբ Դարմոյանի շիրիմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց հուշահամալիրին կից պանթեոնում ամփոփված Զորիկ Ավետիսյանի, Կարո Գևորգյանի և Հակոբ Դարմոյանի հիշատակին:

Նախ ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա կատարեցին խնկարկում 1992 թվականին Արցախի սահմմաններն անառիկ պահող և հավերժի ճամփա բռնած լեգենդ դարձած հերոսների շիրիմներին:

Ներկա էին հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից:

Կարո Բենյամինի Գևորգյանը ծնվել է 1962թ.-ին՝ Բաքու քաղաքում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում։ 1988թ.դեկտեմբերի 4-ին շատ շատերի հետ փախել է Հայաստան։ 1991թ.Կ․ Գևորգյանը ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, և բնակություն հաստատում Հոկտեմբերյանում։

Միացել է Ջանֆիդեցի Ռուստամի ջոկատին և մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների։ 1992թ.զոհվել է թշնամու հետ անհավասար մարտերի ժամանակ։

****
Զորիկ Հուսիկի Ավետիսյանը ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Արաքս ավանում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոց, ավարտել է 1981 թվականին։

Արցախյան շարժման հենց առաջին օրերից կամավորագրվել և մասնակցել է Արցախի ազատագրման գործին։ Նա անձնվեր մարտիկ էր և լավ հետախույզ։ Մարտնչել է տարբեր վայրերում։ 1992 թվականին Լաչինի թեժ մարտերի ժամանակ հետախուզական գործողություններ կատարելու ժամանակ զոհվեց Զորիկը։ 1992թվականի մայիսի 31-ի, Սարդարապատի հուշահամալիրին կից պանթեոնում։ Ի պատիվ հերոսի՝ Արաքսի անվան դպրոցը կոչվեց Զորիկ Հուսիկի Ավետիսյանի անունով։ Հավերժ հիշատակ

***
Հակոբ Վալոդյայի Դարմոյանը ծնվել է 1963թ.-ին՝ Արմավիր քաղաքում։ Սովորել է Արմավիրի թիվ 8 դպրոցում։Ծառայել է ԽՍՀՄ ում,աշխատել Տարոն կոմբինատում։ 1988թ եղել է շարժման ակտիվ մասնակից։

Հակոբ Դարմոյանը մասնակցել է Կորնիձորի, Կապանի պաշտպանությանը, եղել Արցախի տարբեր տեղամասերում։ 1992թ, Մայիսի 24ին Լաչինի Ջիջիմլի գյուղի բարձրունքի վրա, հետախուզությունից վերադառնալիս թշնամու հետ անհավասար մարտերում զոհվում է Հակոբը՝ 29 տարին չբոլորած։ 1992թ․ մայիսի 30-ին Հակոբի և 2 մարտական ընկերների շիրիմները ամփոփվում են Սարդարապատի հուշահամալիրի մերձակա բարձրունքում։

Հավերժ հիշատակ


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր