211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:16 24-05-2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սիրով ընդունել է հրավերը։

Նմանատիպ նյութեր